Նախագահ

 256
Ստեփան  Մնացականյան

Ծննդյան թիվը և վայրը 

1957 թ. հուլիսի 1, ք. Երեւան

Կրթությունը

1974թ. ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը
1979թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ճյուղային էկոնոմիկաների ֆակուլտետը
Տնտեսագիտության թեկնածու է,Դոցենտ

Աշխատանքային գործունեությունը

1979 -1996 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոն, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ասիստենտ, դոցենտ
1992-1998 թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի սոցիալ-տնտեսական հարցերի փորձագիտական ծառայություն, գլխավոր մասնագետ
1996-1998թթ. ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատ, Նախագահի տեղակալ
1998-2000թթ. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
2000-2018թթ. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ
2018թ. մայիսի 21-ից - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ
1991թ.-ից առ այսօր  դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնում, դոցենտ

Պարգևներ

1987թ. ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալ
2003թ. «Անանիա Շիրակացու» մեդալ
2006թ. Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ
2015թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
2016թ. ՄԱԿ-ի պարենի և գյուղանտնտեսության կազմակերպության մեդալ

Այլ տվյալներ

Հեղինակ է 50-ից ավելի գիտական աշխատությունների, հոդվածների:
2015-2017թթ.-ից եղել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի փոխնախագահ և վերընտրվել Բյուրոյի փոխնախագահ 2017-2019թթ., 2019-2021թթ. և 2021-2023թթ. համար, իսկ
2024թ.-ից՝ Բյուրոյի Քինգմեյքերն է:  

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի: Անկուսակցական է: