Վարչարարություն

Հարգելի գործընկեր

Սույն բաժնի նպատակն է պարզաբանել մի շարք հաճախ տրվող հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող վարչարարությանը: Վարչարարությունը վերաբերում է վիճակագրական տեղեկությունների ներկայացման ընթացակարգին, դրանց չներկայացման հետևանքներին, վարչարարության ընթացքում ՀՀ վիճակագրական կոմիտեի և վիճակագրական տեղեկություններ ներկայացնողների իրավունքներին և պարտականություններին, պատասխանատվությանը, վարչական մարմնի որոշումների բողոքարկմանը:

Վիճակագրական տեղեկություններ ներկայացնողներին օժանդակելու նպատակով ընթացակարգերը ներկայացված են համառոտագրերի ձևով` համապատասխան իրավական ակտերին հղումներով:

  • Վարչարարության իրականացման ընթացքում ՀՀ ՎԿ իրավունքներն ու պարտականությունները
  • Ռեսպոնդենտերի հետ հարաբերությունները տվյալների հավաքման գործընթացում
  • Պատասխանատվությունը վիճակագրության մասին օրենսդրության խախտման համար եվ վարչական վարույթի իրականացման ընթացակարգը 
  • Վարչական մարմնի գործողությունների եվ որոշումների բողոքարկումը
  • Վարչարարության նոր կարգ սահմանելու մասին