Մեր մասին
Առաքելությունն է` հանրության համար պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրությունն ու տարածումը:
Հիմնական գործառույթներ
- վիճակագրական ծրագրերին համապատասխան իրականացնում է պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրությունը և տարածումը.
- պետական խորհրդի կողմից սահմանված մեթոդների, ընտրանքի և անցկացման կարգին համապատասխան իրականացնում է ընտրանքային հետազոտություններ.
- օրենքով սահմանված կարգով իրականացնում է համատարած հաշվառումները.
- պետական խորհրդի կողմից սահմանված վիճակագրական փաստաթղթերի միջոցով հավաքում է վիճակագրական տվյալներ (այդ թվում՝ վարչական ռեգիստրներից).
- վարում է վիճակագրական, այդ թվում՝ բիզնես ռեգիստրներ.
- վարում է վիճակագրական տվյալների շտեմարաններ.
- հավաքում է անհրաժեշտ վիճակագրական տվյալներ քաղաքացիներից` նրանց կենսապայմանների, սոցիալ-ժողովրդագրական վիճակի, տնային տնտեսությունների և այլնի վերաբերյալ.
- օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնում է Վիճակագրական տեղեկատվության հավաքման ծրագիրը.
- կնքում է համագործակցության պայմանագրեր, փոխըմբռնման հուշագրեր, ընդունում է համատեղ հրամաններ այլ պետությունների պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմինների, միջազգային կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
- պետական խորհրդի կողմից սահմանված կարգով պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների համար սահմանում է համակարգված տարածման քաղաքականությունը՝ թափանցիկ ընթացակարգերով ազգային վիճակագրական համակարգում կիրառման համար, ինչպես նաև պաշտոնական վիճակագրության տարածման համար մեկ ընդհանուր տերմինաբանությունը.
- համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակմանը, արտադրությանը և տարածմանն ուղղված ամբողջ գործունեությունը (Արժույթի Միջազգային Հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտին անդամագրմամբ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներ են հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը):
Հայաստանի պաշտոնական վիճակագրության ակնարկ