Տեղեկատվություն ռեսպոնդենտի համար
Հարգելի՛ վիճակագրական տեղեկություններ ներկայացնող (ռեսպոնդենտ)՝
Սույնով Արմստատը տեղեկացնում է Ձեզ առ այն, որ 2024թ.-ի փետրվարի 1-ից գործարկվել է պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակ (այսուհետ՝ ՀԱՐԹԱԿ) և դադարեցվել է հաշվետվությունների էլեկտրոնային փոստի միջոցով հավաքման գործընթացը:
Նշվածով պայմանավորված, 2025թ.-ի փետրվարի 1-ից հետո 2025 թ.-ի հաշվետու և 2024թ.-ի տարեկան ժամանակաշրջաններին վերաբերող բոլոր պաշտոնական վիճակագրական հաշվետվությունները հավաքվելու է ՀԱՐԹԱԿ-ի միջոցով՝ պահպանելով համապատասխան հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Շնորհակալություն համագործակցության համար: